Ներզատաբանություն
Վահանաձեվ գեղձի քաղցկեղ. ի՞նչ պետք է իմանալ. oncology.am
Վահանաձև գեղձն ունի թիթեռի ձև, տեղակայված է պարանոցի ստորին հատվածում։ Նրա գլխավոր ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը։ Վահանաձև գեղձի ուռուցք առաջանում է, երբ նրա բջիջները սկսում են անվերահսկելիորեն կիսվել։ Հիվանդության առաջացմանը կարող են նպաստել յոդի անբավարարությունը, ռադիացիոն ճառագայթումը, երբեմն էլ՝ ժառանգական գենետիկ փոփոխությունները։
Հիվանդության ի՞նչ տեսակներ կան։
Տարբերում են վահանաձև գեղձի քաղցկեղի չորս հիմնական տեսակ.
- Պապիլյար։ Այս ուռուցքն ամենահաճախն է հանդիպում՝ հինգից չորսի դեպքում։ Աճում է դանդաղ, կարող է տարածվել դեպի պարանոցի ավշային հանգույցներ։
- Ֆոլիկուլյար։ Քաղցկեղի տեսակներից, ըստ ախտորոշման հաճախության, երկրորդն է։ Կարող է տարածվել ավշային հանգույցներ և արյունատար անոթներ։
- Մեդուլյար։ Կազմում է բոլոր դեպքերի մինչև 5%-ը։ Հիվանդության առկայության մասին կարելի է կասկածել, եթե արյան մեջ բարձր է կալցիտոնինի մակարդակը։
- Վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղ։ Շատ հազվադեպ հիվանդություն է, սակայն ամենաագրեսիվն է։ Կարող է տարածվել դեպի հեռավոր օրգաններ և հյուսվածքներ։
Ո՞վ և ե՞րբ կարող է հիվանդանալ։
Տղամարդկանց մոտ այդ հիվանդությունն ավելի քիչ է հանդիպում։ Հիմնականում վահանաձև գեղձի քաղցկեղն ախտորոշվում է 40-70 տարեկանում։
Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել։
Հիվանդության սկզբում պացիենտը կարող է ընդհանուր թուլություն և դյուրհոգնելիություն զգալ, ինչպես նաև` ախորժակի անկում, հաճախասրտություն, դյուրագրգռություն։ Կարող են լինել քնի խանգարումներ, դեպրեսիա, ձեռքերի դող։ Հաճախ կտրուկ ավելանում կամ պակասում է քաշը։
Ուռուցքի աճին զուգընթաց` առաջանում են հետևյալ ախտանիշները.
- ցավ պարանոցում, կոկորդում,
- պարանոցի վրա կարծրացման առաջացում,
- սննդի կամ թքի կլման դժվարեցում,
- ձայնի փոփոխություն, խռպոտություն,
- հազ։
Ապաքինումը հնարավո՞ր է։
Վահանաձև գեղձի քաղցկեղը, որպես կանոն, շատ լավ է ենթարկվում բուժման, հատկապես, եթե հայտնաբերվում է վաղ շրջանում։ Հնարավորին շուտ հիվանդությունը հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է 40 տարեկանից հետո կանոնավոր անցնել վահանաձև գեղձի սքրինինգային հետազոտություն։
Եթե հետազոտության տվյալներով վահանաձև գեղձում կարծրացում է հայտնաբերվում, ախտորոշման հստակեցման նպատակով ախտաբանական օջախից բարակասեղային բիոպսիա է իրականացվում ։
Քաղցկեղի հաստատման դեպքում` վերջինիս տեսակով, զարգացման շրջանով և հիվանդի ընդհանուր վիճակով պայմանավորված, մշակվում է բուժման անհատական պլան։ Կարող է իրականացվել վիրահատություն, ճառագայթում, հորմոնային բուժում, քիմիաթերապիա։
Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընտրված բուժման արդյունավետ մեթոդները տալիս են լիովին ապաքինման մեծ շանսեր։
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն